15:10  ,  21 մայիսի, 2019

ԲԱՏԷ-ն շնորհավորել է «Ալաշկերտին»

Բորիսովի ԲԱՏԷ-ն Երեւանի «Ալաշկերտին» շնորհավորել է ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր դառնալու կապակցությամբ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ եզրափակիչում «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթել էր Վանաձորի «Լոռիին»՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Հայաստանի գավաթը:

«Ալաշկերտն» ու ԲԱՏԷ-ն 2017-ին հանդիպել են Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում: Բելառուսում գրանցվել էր 1:1 հաշիվը, իսկ Երեւանում կայացած պատասխան խաղում «Ալաշկերտը» պարտվել էր 1:3 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս