16:45  ,  21 մայիսի, 2019

Ֆորմուլա-1-ի եռակի չեմպիոնը մահացել է ծանր հիվանդությունից հետո

70 տարեկանում մահացել է Ֆորմուլա-1-ի եռակի չեմպիոն Նիկի Լաուդան, հաղորդում է motorsport-ը:

«Ֆերարիի» նախկին ավտոարշավորդն առողջական լուրջ խնդիրներ ուներ նախորդ տարվանից, իսկ օգոստոսին նա վիրահատվել էր:

Նիկի Լաուդան 25 հաղթանակ է տարել Մեծ մրցանակներում: Ավստրիացին կարիերան ավարտել էր 1985-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում