14:40  ,  21 մայիսի, 2019

Մեսին ակումբային գոլերի ցուցանիշով շրջանցել է Ռոնալդուին

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին ակումբային գոլերի ցուցանիշով շրջանցել է Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, փոխանցում է Opta-ն

Դուբլի հեղինակ դառնալով «Էյբարի» դեմ Իսպանիայի առաջնության վերջին տուրի խաղում (2:2)՝ 31-ամյա արգենտինացի հարձակվողը գոլերի քանակը հասցրել է 602-ի: Դրա համար Մեսիից պահանջվել է 686 հանդիպում:

34-ամյա Ռոնալդուն ակումբային կարիերայում անցկացրել է 804 հանդիպում եւ խփել 601 գոլ:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ավարտված առաջնությունում Մեսին 33 խաղում խփեց 36 գոլ եւ 6-րդ անգամ դարձավ Պրիմերայի լավագույն ռմբարկու՝ այդ մրցանակին արժանալով երրորդ տարին անընդմեջ: Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն 31 խաղում դարձել է 21 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում