12:55  ,  21 մայիսի, 2019

Հայաստան - Լիխտենշտեյն խաղի տոմսերը վաճառքում են

Ֆուտբոլի Հայաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականների միջեւ Եվրո-2020-ի ընտրական փուլի հանդիպման տոմսերը վաճառքում են, հայտնում է ՀՖՖ կայքը:

Ըստ ՀՖՖ տոմսային նոր քաղաքականության՝ ստադիոնի տոմսերի ընդհանուր քանակի 50 տոկոսից ավելին (Հյուսիսային եւ Հարավային տրիբունաներ) կարելի է ձեռք բերել 1000 դրամով: Մատչելի գներ են սահմանվել նաեւ Արեւմտյան եւ Արեւելյան տրիբունաների տոմսերի համար:

Հայաստան - Լիխտենշտեյն խաղը տեղի կունենա հունիսի 8-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

Ըստ մարզադաշտի տարբեր տրիբունաների՝ սահմնավել են տոմսերի հետեւյալ գները.

Հյուսիսային եւ Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

Արեւելյան տրիբունա՝ 2000-4000 դրամ

Արեւմտյան տրիբունա՝ 5000-6000 դրամ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով