09:09  ,  21 մայիսի, 2019

Սարգիս Ադամյանը ստացել է «Յան Ռեգենսբուրգի» լավագույն ռմբարկուի մրցանակը (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը ստացել է գերմանական երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Յան Ռեգենսբուրգի»՝ այս մրցաշրջանի լավագույն ռմբարկուի մրցանակը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Ավարտված առաջնությունում 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 33 խաղի, դարձել 15 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ:

Օրեր առաջ Սարգիս Ադամյանը 3 տարվա պայմանագիր էր կնքել գերմանական Բունդեսլիգան ներկայացնող «Հոֆենհայմի» հետ, որի կազմը կհամալրի այս մրցաշրջանի վերջում:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում