01:07  ,  21 մայիսի, 2019

Գեւորգ Ղազարյանը հեռացավ «Շավիշից»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը հեռացել է պորտուգալական «Շավիշից», հայտնում է ակումբի կայքը:

Կողմերը պայմանագիրը խզել են երկկողմ համաձայնությամբ:

31-ամյա Ղազարյանը 2018-ին պորտուգալական «Մարիտիմուից» էր տեղափոխվել «Շավիշ», որը Պորտուգալիայի ավարտված առաջնությունում գրավեց 16-րդ տեղը եւ դուրս մնաց ուժեղագույնների լիգայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում