10:09  ,  21 մայիսի, 2019

Հոկեյի ԱԱ. Քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները

Սլովակիայում ընթացող տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում խմբային փուլի ավարտից առաջ հայտնի են դարձել քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները:

А խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի եւ Գերմանիայի հավաքականները: В խմբից պայքարը շարունակում են Ռուսաստանի, Շվեդիայի, Չեխիայի եւ Շվեյցարիայի հավաքականները:

Փլեյ-օֆֆի զույգերը հայտնի կդառնան խմբային փուլի ավարտից հետո: Խմբերում ընդգրկված են 8-ական թիմեր:

Աշխարհի առաջնությունը կավարտվի մայիսի 26-ին: Չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է Շվեդիայի հավաքականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում