00:21  ,  21 մայիսի, 2019

«Լացիոն» չհաղթեց տանը եւ զրկվեց ԵԼ-ի ուղեգիր նվաճելու հնարավորությունից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Լացիոն» Հռոմում ընդունեց «Բոլոնիան»։ Մայրաքաղաքային թիմն իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորությամբ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 3։3 հաշվով։

«Լացիոն» 59 միավորով 8-րդն է եւ վերջին տուրից առաջ կորցրեց 6-րդ տեղ բարձրանալու ու Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունը։ «Բոլոնիան» 12-րդն է՝ 41 միավոր։

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Լացիո» - «Բոլոնիա»՝ 3։3 (տեսանյութ)

Խոակին Կոռեա, 13, Բաշտուշ, 59, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 80 – Անդրեա Պոլի, 50, Մատիա Դեստրո, 51, Ռիկարդո Օրսոլինի, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում