00:02  ,  21 մայիսի, 2019

«Մանչեսթեր Սիթի»․ Մրցաշրջանի լավագույն խաղացողն ու գոլը

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր եւ Անգլիական լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» ավարտված մրցաշրջանում իր լավագույն խաղացող է ճանաչել 24-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվային, որը 51 խաղում խփել է 13 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Լավագույն գոլի հեղինակը բելգիացի պաշտպան Վենսան Կոմպանին է, որը հեռվից կատարած ուժեղ հարվածով գրավել էր «Լեսթեր Սիթիի» դարպասը։

Մրցանակակիրների անունները հրապարակվել են Մանչեսթերում անցկացված չեմպիոնական շքերթից հետո կազմակերպած արարողության ժամանակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում