22:25  ,  20 մայիսի, 2019

Լեգենդար Չավին անցկացրեց կարիերայի վերջին հանդիպումը (ֆոտո)

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, լեգենդար Չավին անցկացրեց վերջին հանդիպումը կարիերայում։ Քաթարի «Ալ Սադի» կազմում 39-ամյա ֆուտբոլիստը մասնակցեց իրանական «Պերսեպոլիսի» դեմ ասիական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղին։ Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի ունեցած խաղում «Ալ Սադը» պարտվեց 0։2 հաշվով, սակայն ապահովել է 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Չավին կմնա Քաթարում եւ «Ալ Սադում» կսկսի մարզչական կարիերան։

Հիշեցնենք, որ Չավին «Բարսելոնայի» սան է եւ կատալոնական ակումբում հանդես է եկել 1998-2015 թվականներին՝ անցկացնելով 769 հանդիպում, ինչն ակումբային ռեկորդ է։ Նա 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երեք անգամ՝ գավաթակիր, վեց անգամ՝ սուպերգավաթակիր, չորս անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։

2000-2014 թվականներին նա հանդես է եկել Իսպանիայի հավաքականում՝ դառնալով 2010թ․ աշխարհի չեմպիոնի եւ 2008թ․ եւ 2012թ․ Եվրոպայի չեմպիոնի կոչումները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում