20:04  ,  20 մայիսի, 2019

Էդգար Մանուչարյան․ Ոչ մի բան չի փոխվել ֆուտբոլում, մնացել է հին մարդկանց ձեռագիրը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող, Երեւանի «Ալաշկերտի» հարձակվող Էդգար Մանուչարյանը քննադատական գրառում է կատարել։

«Հայաստանի առաջնության մրցավարների ելույթից պարզա դառնում, որ ոչ մի բան չի փոխվել ֆուտբոլում, մնացել է նույն, հին մարդկանց ձեռագիրը»,- գրել է Էդգար Մանուչարյանը Ֆեյսբուքում։

Հիշեցնենք, որ 34-րդ տուրի «Լոռի» - «Փյունիկ» խաղում գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանը վերջնամասում չնշանակեց ակնհայտ 11 մետրանոց «Փյունիկի» օգտին։ Հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով։ 2 միավորի կորուստը կարող է տիտղոսի գին ունենալ ռուսաստանցի Տարխանովի գլխավորած թիմի համար։

31 հանդիպում անցկացրած «Փյունիկը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 57 միավոր։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Արարատ-Արմենիան» հետ է 2 միավոր։ «Փյունիկին» մնացել է անցկացնել մեկ հանդիպում «Արարատի» հետ, «Արարատ-Արմենիային»՝ երկու հանդիպում «Արցախի» եւ «Բանանցի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով