20:42  ,  20 մայիսի, 2019

Շոտլանդիայի հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ

Ֆուտբոլի Շոտլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Սթիվ Քլարկը, հայտնում է Շոտլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

55-ամյա մասնագետը ժամանակին եղել է Ժոզե Մոուրինյոյի օգնականը «Չելսիում», Ջանֆրանկո Ձոլայի օգնականը «Վեստ Հեմում» եւ Քենի Դալգլիշի օգնականը «Լիվերպուլում»։

Դրանից հետո Քլարկը գլխավորել է անգլիական «Վեստ Բրոմվիչն» ու «Ռեդինգը»։ Նրա նախորդ թիմը «Քիլմարնոկն» էր, որը Շոտլանդիայի անցած առաջնությունում գրավել էր երրորդ տեղը։

Շոտլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան Քլարկի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում