18:03  ,  20 մայիսի, 2019

#SportLife Vlog. Միհրան Հարությունյանի եւ Լեւոն Ջուլֆալակյանի «հակամարտության» խրոնոլոգիան

#SportLife Vlog-ի 12-րդ թողարկման համար Լուսինե Շահբազյանը ուսումնասիրել է վերջին օրերին հայկական մարզաշխարհում մեծ աղմուկ հանած 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի եւ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի «հակամարտությունը»։

Հիշեցնենք, որ դեռեւս 2019 թվականի փետրվարին Միհրան Հարությունյանը Երեւանում գտնվելու օրերին Լուսինե Շահբազյանին հայտնել էր, որ հավաքականի մարզչական շտաբից խնդրում է մեկ հնարավորություն օլիմպիական ուղեգիր նվաճելու համար։ Լեւոն Ջուլֆալակյանը օլիմպիական փոխչեմպիոնի այս խնդրանքին արձագանքել էր, որ Միհրան Հարությունյանը «տանը նստած է» եւ չի կարող համալրել հավաքականը։

Այնուհետեւ Միհրան Հարությունյանը պատասխանելով գլխավոր մարզիչի հայտարարությանը, ասել էր, թե Լեւոնը Ջուլֆալակյանը չէ, որ պետք է որոշի իր տեղը հավաքականում։ Այս հայտարարություններին հետեւել էր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավարության եւ Լեւոն Ջուլֆակյանի համատեղ պատասխանը Միհրան Հարությունյանին ասուլիսի ընթացքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով