17:39  ,  20 մայիսի, 2019

Աշխարհի ամենաբարձրադիր ստադիոնում մրցավար է մահացել

Ֆուտբոլի Բոլիվիայի առաջնության «Օլվեյս Ռեդի» - «Օրիենտե Պետրոլերո» հանդիպման գլխավոր մրցավար Վիկտոր Ուգո Ուրտադոն 47-րդ րոպեին կորցրել է գիտակցությունը եւ մահացել։ Երկու ակումբների բժիշկների օգնությունը չի փրկել 31-ամյա մրցավարի կյանքը։ Նա անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գրանցվել է նրա մահը։

Վիկտոր Ուգո Ուրտադոյին փոխարինել է  պահեստային մրցավարը։ Դաշտի տերերը հաղթել են 5։0 հաշվով։

Էլ Ալտո քաղաքի ստադիոնը գտնվում է 3900 մետր բարձրության վրա եւ համարվում է պրոֆեսիոնալ թիմերի մասնակցությամբ հանդիպումներ ընդունող աշխարհի ամենաբարձրադիր ստադիոնը։

Բոլիվիայի նախագահ Էվոր Մորալեսը ցավակցություն է հայտնել՝ նշելով, որ «սգո օր է բոլիվիական ֆուտբոլի համար»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում