15:33  ,  20 մայիսի, 2019

ԵԱ. Հայաստանի հավաքականը երրորդ տեղն է գրավել թիմային հաշվարկում

Սամբոյի Հայաստանի հավաքականն Իսպանիայի Խիխոն քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում 1 ոսկե, 3 արծաթե ու 1 բրոնզե մեդալով երրորդ տեղն է գրավել մարզական սամբոյի թիմային պայքարում:

Թիմային հաշվարկում հաղթել է Ռուսաստանի թիմը (5-2-2), իսկ վրացիները զբաղեցրել են երկրորդ տեղը (2-1-2):

Մարզական սամբոյի մրցաշարում Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) դարձել էր Եվրոպայի չեմպիոն, Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Մաքսիմ Մանուկյանը (62 կգ) եւ Վահագն Չալյանը (82 կգ) արժանացել էին արծաթե մեդալի, իսկ Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ:

Մարտական սամբոյի մրցաշարում Ջոն Բալայանը (52 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Պողոս Բադալյանը (57 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր:

Սամբոյի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցեց 19 մարզիկով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում