15:02  ,  20 մայիսի, 2019

Տիգրան Գյոկչյանը` Հայաստանի Մ-20 հավաքականի գլխավոր մարզիչ

Տիգրան Գյոկչյանը նշանակվել է բասկետբոլի Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ: Այդ պաշտոնում նրան կօգնի Արմեն Դիրարյանը, փոխանցում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի թիմը պատրաստվում է 2019-ի ամռանը կայանալիք Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը:

Հիշեցնենք, որ 2016 թվականին Հայաստանի հավաքականը Տիգրան Գյոկչյանի գլխավորությամբ դարձել էր փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում