Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկ տարով երկարաձգել է Մադրիդի «Ռեալի» հետ գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի կայքը:
29-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023-ի հունիսի 30-ը:
Կրոսը 2014-ի ամռանը Մյունխենի «Բավարիայից» է տեղափոխվել «Ռեալ», իսկ նրա տրանսֆերը կազմել է 25 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում գերմանացին մասնակցել է 43 խաղի, դարձել մեկ գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում