13:42  ,  20 մայիսի, 2019

Մեսութ Օզիլը ճաշել է Էրդողանի հետ (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլն իր հարսնացու Ամին Գյուլշեի հետ հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թաիպ Էրդողանի հետ: Նրանք միասին ճաշել են Ստամբուլի ռեստորաններից մեկում:

Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը լավ հարաբերությունների մեջ է Թուրքիայի նախագահի հետ: Օզիլը Էրդողանին հրավիրել է նաեւ իր հարսանիքին, որը տեղի կունենա հունիսի 7-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում