16:14  ,  20 մայիսի, 2019

«Մանչեսթեր Սիթին» ավելի բարձր աշխատավարձով պայմանագիր կառաջարկի Գվարդիոլային

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը նոր պայմանագիր կառաջարկի թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, գրում է The Sun-ը:

Անգլիական ակումբը պատրաստ է 48-ամյա մասնագետին առաջատրկել 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 20 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձով: Այժմ Գվարդիոլան ստանում է տարեկան 15 միլիոն ֆունտ, իսկ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021-ի ամառ:

Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, Անգլիայի գավաթը եւ Անգլիական լիգայի գավաթը, ինչպես նաեւ դարձել երկրի սուպերգավաթակիր: Գվարդիոլան Պրեմյեր լիգայի պատմության առաջին մարզիչն է, որը Անգլիայում 4 տիտղոս է նվաճում մեկ մրցաշրջանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս