12:40  ,  20 մայիսի, 2019

Արսեն Բեգլարյանը նորամուտն է նշել Բելառուսի առաջնությունում

Ֆուտբոլի Բելառուսի առաջնության 8-րդ տուրում Մոգիլեւի «Դնյապրոն» 2:2 հաշվով է ավարտել «Սլուցկի» հետ արտագնա խաղը:

«Դնյապրոյի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը, որը նորամուտն է նշել Բելառուսի առաջնությունում:

«Դնյապրոն» 6 միավորով 13-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս