12:06  ,  20 մայիսի, 2019

«Շավիշը» Գեւորգ Ղազարյանի հետ դուրս է մնացել Պորտուգալիայի առաջնությունից

Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության վերջին՝ 34-րդ տուրում «Շավիշը» հյուրընկալվելիս 2:5 հաշվով պարտվել է «Տոնդելային» եւ դուրս մնացել ուժեղագույնների լիգայից:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը «Շավիշի» կազմում անցկացրել է ամբողջ հանդիպումը եւ մասնակցել 2 գոլային գրոհների:

«Շավիշը» 32 միավորով գրավել է 16-րդ տեղը, իսկ «Տոնդելան» այդ հաղթանակի շնորհիվ 35 միավորով զբաղեցրել է 15-րդ տեղը եւ մնացել ուժեղագույնների լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում