11:40  ,  20 մայիսի, 2019

«Լիգա-1». Մբապեն՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, Ռեմին՝ լավագույն գոլի հեղինակ

Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի այս առաջնության լավագույն ֆուտբոլիստ: 20-ամյա ֆրանսիացին դարձել է այդ մրցանակին արժանացած ամենաերիտասարդ խաղացողը:

Մբապեն առաջ է անցել իր ակումբակիցներ Նեյմարից ու Անխել Դի Մարիայից, «Ռենի» կիսապաշտպան Հատեմ Բեն Արֆայից ու «Լիլի» հարձակվող Նիկոլյա Պեպեից:

Առաջնության լավագույն գոլի հեղինակը «Լիլի» ֆրանսիացի հարձակվող Լոիկ Ռեմին է: Լավագույնն է ճանաչվել նրա գոլը «Բորդոյի» դեմ մայիսի 12-ին կայացած խաղում (1:0):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում