09:36  ,  20 մայիսի, 2019

«Շախտյորը»՝ անկախ Ուկրաինայի պատմության ամենատիտղոսակիր ակումբ

Դոնեցկի «Շախտյորը» ժամանակից շուտ նվաճել է ֆուտբոլի Ուկրաինայի չեմպիոնի տիտղոսը:

Դա բոլոր մրցաշարերում «Շախտյորի» 34-րդ տիտղոսն էր Ուկրաինայի անկախացումից հետո (1991թ.): Այդ ցուցանիշով Դոնեցկի թիմը շրջանցեց Կիեւի «Դինամոյին»:

Ուկրաինայի առաջնության ավարտից 3 տուր առաջ «Շախտյորը» 11 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Կիեւի «Դիամոյից», որը նախորդ անգամ Ուկրաինայի չեմպիոն դարձել է 2016-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում