09:09  ,  20 մայիսի, 2019

«Գալաթասարայը» պաշտպանել է Թուրքիայի չեմպիոնի տիտղոսը

Ստամբուլի «Գալաթասարայը» ժամանակից շուտ նվաճել է ֆուտբոլի Թուրքիայի չեմպիոնի տիտղոսը:

Թուրքիայի առաջնության հաղթողը որոշվել է նախավերջին՝ 33-րդ տուրում, որտեղ հանդիպել են մրցաշարային աղյուսակը 66-ական միավորով գլխավորող «Գալաթասարայը» եւ «Իստանբուլ Բաշակշեհիրը»: «Գալաթասարայը» տնային հաղթանակ է տարել 2:1 հաշվով եւ իրար միջեւ խաղերի ցուցանիշի շնորհիվ անհասանելի դարձել «Իստանբուլ Բաշակշեհիրի» համար:

«Գալաթասարայը» պաշտպանեց տիտղոսը եւ ռեկորդային 22-րդ անգամ դարձավ Թուրքիայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս