10:46  ,  20 մայիսի, 2019

55 տարվա ընդմիջումից հետո «Անդերլեխտը» չնվաճեց եվրագավաթների ուղեգիր

«Անդերլեխտը», ֆուտբոլի Բելգիայի առաջնության վերջին տուրում 1:2 հաշվով պարտվելով «Գենտին», գրավել է 6-րդ տեղը եւ մնացել առանց եվրագավաթների ուղեգրի: «Անդերլեխտի» հետ նման բան նախորդ անգամ տեղի ունեցել էր 55 տարի առաջ՝ 1963/64 մրցաշրջանում, գրում է GracenoteLive-ը:

«Անդերլեխտը» Բելգիայի 34-ակի չեմպիոն է, ինչը ռեկորդային ցուցանիշ է:

Այս տարի Բելգիայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է «Գենկը», «Բրյուգեն» երկրորդն է, իսկ «Ստանդարտը» եզրափակեց լավագույն եռյակը: «Անդերլեխտից» առաջ անցան նաեւ «Անտվերպենը» եւ «Գենտը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում