21:05  ,  19 մայիսի, 2019

«Միլանը» տնային հաղթանակ տարավ (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրում «Միլանը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Ֆրոզինոնեին» (տեսանյութ):

Այս հաղթանակից հետո Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը վաստակեց 65 միավոր եւ հավասարվեց չորրորդ տեղում գտնվող «Ատալանտային», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: 24 միավորով 19-րդ տեղում գտնվող «Ֆրոզինոնեն» զրկվել է տեղն A Սերիայում պահպանելու հանարավորությունից:

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Միլան» - «Ֆրոզինոնե»՝ 2:0

Կշիշտոֆ Պյոնտեկ, 57, Սուսո, 66

Չիրացված 11 մետրանոց՝ Սիանո Կամիլիո, 49 («Ֆրոզինոնե»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում