23:20  ,  19 մայիսի, 2019

«Պորտլենդի» առաջատարը «Գոլդեն Սթեյտի» դեմ խաղացել է կողոսկրի կոտրվածքով

«Պորտլենդի» առաջատար Դամիան Լիլարդը «Գոլդեն Սթեյտի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի երրորդ խաղում հանդես է եկել կոտրված կողոսկրերով, հայտնում է The Athletics-ը:

Ամերիկացի բասկետբոլիստը վնասվածքը ստացել էր «Գոլդեն Սթեյտի» դեմ նախորդ խաղում, երբ անհաջող վայրէջք էր կատարել Կեւոն Լունիի հետ բախվելուց հետո:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի երրորդ խաղում Լիլարդը վաստակել էր 19 միավոր, իսկ «Պորտլենդը» պարտվել էր 99:110 հաշվով: Այդ հաղթանակից հետո «Գոլդեն Սթեյտը» շարքի հաշիվը դարձրեց 3:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում