17:56  ,  19 մայիսի, 2019

«Արցախն» ու «Ալաշկերտը» չպարզեցին հաղթողին

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 34-րդ տուրում «Ալաշկերտը» 1:1 հաշվով ավարտեց «Արցախի» դեմ հանդիպումը: Երեւանի «Նաիրի» ստադիոնում անցկացված խաղի հաշիվը երկրորդ խաղակեսի սկզբնամասում բացեց «Արցախի» կիսապաշտպան Էդուարդ Ավագյանը: «Ալաշկերտին» վերջին րոպեին պարտությունից փրկեց Դենիս Թումասյանը, որն առաջին գոլը խփեց երեւանյան ակումբի կազմում:

«Ալաշկերտը» 51 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Արցախը» 25 միավորով 8-րդն է:

Հայաստանի առաջնություն, 34-րդ տուր

«Արցախ» - «Ալաշկերտ»՝ 1:1

Էդուարդ Ավագյան, 49 – Դենիս Թումասյան, 90

Ֆոտո՝ «Ալաշկերտի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում