16:10  ,  19 մայիսի, 2019

Վարազդատ Հարոյանը խաղաց «Լոկոմոտիվի» դեմ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության նախավերջին՝ 29-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» 2:2 հաշվով ավարտեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ տնային հանդիպումը:

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն «Ուրալի» կազմում փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին:

Եկատերինբուրգի թիմը 35 միավորով 11-րդ տեղում է: «Լոկոմոտիվը» 53 միավորով երկրորդն է:

Ռուսաստանի առաջնություն, 29-րդ տուր

«Ուրալ» - «Լոկոմոտիվ»՝ 2:2

Անդրեյ Պանյուկով, 39, Օտման Էլ Կաբիր, 46 – Անտոն Միրանչուկ, 21, 64 (11մ)

Հեռացում՝ Ստեֆան Ստրանդբերգ, 64 («Ուրալ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում