Մադրիդի «Ռեալը» պարտությամբ ավարտեց ելույթը ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում: Պրիմերայի վերջին՝ 38-րդ տուրում Արքայական ակումբն ընդունեց «Բետիսին» եւ պարտվեց 0:2 հաշվով: Հյուրերը 2 գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում (տեսանյութ):
Սա Զինեդին Զիդանի գլխավորած թիմի երրորդ պարտությունն էր վերջին 4 տուրերում:
«Ռեալը» 12-րդ պարտությունը կրեց այս առաջնությունում եւ 68 միավորով գրավեց երրորդ տեղը՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: «Բետիսը» 50 միավորով զբաղեցրեց 10-րդ տեղը:
Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր
«Ռեալ» - «Բետիս»՝ 0:2
Լորեն, 61, Խեսե, 75
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում