15:52  +04,  19 մայիսի, 2019

«Ռեալը» տնային պարտությամբ ավարտեց Իսպանիայի առաջնությունը (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալը» պարտությամբ ավարտեց ելույթը ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում: Պրիմերայի վերջին՝ 38-րդ տուրում Արքայական ակումբն ընդունեց «Բետիսին» եւ պարտվեց 0:2 հաշվով: Հյուրերը 2 գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում (տեսանյութ): 

Սա Զինեդին Զիդանի գլխավորած թիմի երրորդ պարտությունն էր վերջին 4 տուրերում:

«Ռեալը» 12-րդ պարտությունը կրեց այս առաջնությունում եւ 68 միավորով գրավեց երրորդ տեղը՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: «Բետիսը» 50 միավորով զբաղեցրեց 10-րդ տեղը:

Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր

«Ռեալ» - «Բետիս»՝ 0:2

Լորեն, 61, Խեսե, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս