15:15  ,  19 մայիսի, 2019

Կիլիան Մբապեի հերթական ռեկորդը

Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, հեթ-տրիկի հեղինակ դառնալով «Դիժոնի» դեմ հաղթական խաղում (4:0), Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցրել է 32-ի:

1965/66 մրցաշրջանից հետո 20-ամյա Մբապեն առաջին ֆրանսիացին է, որ մեկ մրցաշրջանում 32 եւ ավելի գոլ է խփում Ֆրանսիայի առաջնությունում:

1965/66 մրցաշրջանում դա հաջողվել էր Ֆիլիպ Գոնդեին, որը «Նանտի» կազմում դարձել էր 36 գոլի հեղինակ, հաղորդում է Opta Sports-ը:

Բացի այդ, Մբապեն դարձել է Ֆրանսիայի առաջնությունում 60 գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում