14:10  ,  19 մայիսի, 2019

Աշխարհի չեմպիոնը մրցակցին նոկաուտի է ենթարկել առաջին ռաունդում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, ամերիկացի Դեոնտեյ Ուայդլերը նոկաուտով հաղթել է իր հայրենակից Դոմինիկ Բրիզիլին: Բրուքլինում անցկացված մենամարտն ավարտվել է առաջին ռաունդում:

Ուայդլերը 9-րդ անգամ է պաշտպանել WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտոսը, իսկ Բրիզիլը կարիերայում երկրորդ անգամ նոկաուտով պարտվել է տիտղոսային մենամարտում: 2016-ին նրան նոկաաուտի էր ենթարկել նաեւ բրիտանացի Էնթոնի Ջոշուան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում