12:32  ,  19 մայիսի, 2019

Խոսեպ Գվարդիոլայի բացառիկ նվաճումը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, դառնալով ֆուտբոլլի Անգլիայի գավաթակիր, սահմանել է բացառիկ ռեկորդ:

48-ամյա Գվարդիոլան Պրեմյեր լիգայի պատմության առաջին մարզիչն է, որը Անգլիայում 4 տիտղոս է նվաճում մեկ մրցաշրջանում, գրում է MisterChip-ը:

Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» նվաճել էր նաեւ Անգլիայի չեմպիոնի տիտղոսը եւ Անգլիական լիգայի գավաթը, ինչպես նաեւ դարձել երկրի սուպերգավաթակիր:

Գվարդիոլան պատմության 8-րդ մարզիչն է, որն Անգլիայում նվաճում է բոլոր հնարավոր տիտղոսները: Նախկինում դա հաջողվել էր Բիլի Նիկոլսոնին, Դոնի Ռեւիին, Ջո Մերսերին, Քենի Դալգլիշին, Ջորջ Գրեմին, Ալեքս Ֆերգյուսոնին եւ Ժոզե Մոուրինյոյին, սակայն նրանցից ոչ ոք չէր կարողացել դա անել մեկ մրցաշրջանի ընթացքում:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» 6:0 հաշվով հաղթեց «Ուոթֆորդին» եւ 6-րդ անգամ նվաճեց Անգլիայի գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում