11:59  ,  19 մայիսի, 2019

NBA. «Գոլդեն Սթեյտի» երրորդ հաղթանակը կիսաեզրափակիչում

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի երրորդ խաղում խաղում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» հյուրընկալվելիս 110:99 հաշվով հաղթել է «Պորտլենդին»՝ շարքի հաշիվը դարձնելով 3:0:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել ամերիկացի Ստիվեն Կարին, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 36 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը: 

Հիշեցնենք, որ եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են «Տորոնտոն» ու «Միլուոկին»: Երկրորդ խաղից հետո «Միլուոկին» հաղթում է 2:0 հաշվով:

NBA, կիսաեզրափակիչ

«Պորտլենդ» - «Գոլդեն Սթեյտ»՝  99:110 (29:27, 37:26, 13:29, 20:28)

Շարքի հաշիվը՝ 0:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում