10:55  ,  19 մայիսի, 2019

Գրիգոր Մխիթարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Իսպանիայի Խիխոն քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը Գրիգոր Մխիթարյանը դարձել է արծաթե մեդալակիր:

Մարզական սամբոյի 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Մխիթարյանը պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Գլադկիխին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տիգրան Կիրակոսյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել մարզական սամբոյի մրցաշարի 52 կգ քաշային կարգում: Հայաստանի ներկայացուցիչներ 68 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը (մարզական սամբո) եւ 57 կգ քաշային Պողոս Բադալյանը (մարտական սամբո) նվաճել էին բրոնզե մեդալ:

Սամբոյի Հայաստանի թիմը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 19 մարզիկով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում