00:29  ,  19 մայիսի, 2019

«Ռոման» միավորներ կորցրեց

Իտալիայի առաջնության 3-4-րդ տեղերի եւ Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Ռոման» Սերիա Ա-ի նախավերջին տուրում հյուրընկալվեց «Սասուոլոյին» եւ կարեւոր միավորներ կորցրեց։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։

«Ռոման» 63 միավորով 5-րդ տեղում է եւ չորրորդ տեղում գտնվող եւ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ատալանտայից» հետ է 2 միավոր։ «Սասուոլոն» 10-րդն է՝ 43 միավոր։

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Սասուոլո» - «Ռոմա»՝ 0։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում