23:27  ,  18 մայիսի, 2019

Ռիբերին`Բունդեսլիգայի ռեկորդակիր չեմպիոնական տիտղոսների քանակով

Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին չեմպիոնական տիտղոսների քանակով դարձել է Գերմանիայի առաջնության ռեկորդակիր՝ 9 տիտղոս։ Նա «Բավարիայում» անցկացրեց 11-րդ մրցաշրջանը եւ ամռանը ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա գերմանական սուպերակումբից։

36-ամյա Ռիբերին «Բավարիա» է տեղափոխվել 2007 թվականի ամռանը «Մարսելից»: Մյունխենյան թիմում անցկացրել է 424 խաղ, դարձել 124 գոլի և 182 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով