23:02  ,  18 մայիսի, 2019

Սերիա Ա․ Ռոնալդուն եւ մրցաշրջանի մյուս լավագույնները

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Սերիա Ա-ի ավարտված մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող։ 34-ամյա ֆուբոլիստն Իտալիայի առաջնության 30 խաղում խփել է 21 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Լավագույններին որոշել է Սերիա Ա-ն Opta Sport եւ Netco Sports վիճակագրական գործակալությունների տվյալների հիման վրա։ Հաշվարկվել են Իտալիայի առաջնությունում, գավաթի խաղարկությունում եւ Սուպերգավաթի խաղում ցույց տված արդյունավետությունը, հաղորդում է football-italia.net-ը։

Լավագույն դարպասապահ․ Սամիր Հանդանովիչ, «Ինտեր»

Լավագույն պաշտպան․ Կալիդու Կուլիբալի, «Նապոլի»

Լավագույն կիսապաշտպան․ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, «Լացիո»

Լավագույն հարձակվող․ Ֆաբիո Կվալյարելա, «Սամպդորիա»

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ․ Նիկոլո Ձանյոլո, «Ռոմա»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով