20:40  ,  18 մայիսի, 2019

«Վալենսիան» հաղթեց եւ նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր

Իսպանիայի առաջնության վերջին տուրում «Վալենսիան» հյուրընկալվեց «Վալյադոլիդին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

«Խետաֆեն» 2։2 հաշվով ավարտեց հանդիպումը «Վիլյառեալի» հետ։ «Սեւիլիան» 2։0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Աթլետիկին»։

«Վալենսիան» 61 միավորով գրավեց չորրորդ տեղը։ 59 միավոր վաստակած եւ 5-րդ տեղը գրաված «Խետաֆեն» հանդես կգա Եվրոպայի լիգայի խմբային փուլում, իսկ նույնքան միավորով 6-րդ տեղը գրաված «Սեւիլիան» Եվրոպայի լիգայում պայքարը կսկսի որակավորման վերջին փուլից։

Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր

«Վալյադոլիդ» - «Վալենսիա»՝ 0։2 (տեսանյութ)

Կարլոս Սոլեր, 36, Ռոդրիգո, 52

«Էսպանյոլ» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 2։0 

Ռոբերտո Ռոսալես, 58, Ու Լեյ, 65

«Խետաֆե» - «Վիլյառեալ»՝ 2։2 

Ֆրանսիսկո Պորտիլյո, 13, Նեմանյա Մաքսիմովիչ, 76 – Վիսենտե Իբորա, 44, Խերար Մորենո, 87

«Սեւիլիա» - «Աթլետիկ»՝ 2։0 (տեսանյութ)

Վիսամ Բեն Եդեր, 44, Մունիր, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում