20:12  ,  18 մայիսի, 2019

Հռոմ․ Նադալը եզրափակիչում է

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Հռոմի մրցաշարի եզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը հաղթեց այս մրցաշարում 8-րդ համարով հանդես եկած հույն Ստեֆանոս Ցիցիպասին։ 1 ժամ 43 րոպե տեւած պայքարն ավարտվեց 6։3, 6։4 հաշվով։

Եզրափակիչում Նադալի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի եւ արգենտինացի Դիեգո Շվարցմանի դիմակայության հաղթողը։

Անցած տարի այս մրցաշարի եզրափակիչում Նադալը հաղթել է Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս