20:02  +04,  18 մայիսի, 2019

Լեւանդովսկին չորրորդ անգամ՝ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու

Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին 22 գոլով ճանաչվեց Գերմանիայի ավարտված առաջնության լավագույն ռմբարկու։ 30-ամյա ֆուտբոլիստը հետ թողեց Դորտմունդի «Բորուսիայի» իսպանացի հարձակվող Պակո Ալկասերին, որը խփել է 18 գոլ։

Լեւանդովսկին Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու դարձավ չորրորդ անգամ եւ երկրորդ տարին անընդմեջ։ Նա լավագույնն է եղել նաեւ 2014-ին, 2016-ին եւ 2018-ին։

«Բավարիան» 29-րդ անգամ նվաճեց Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը, 7-րդ տարին անընդմեջ։ Փոխչեմպիոն դարձավ 2 միավոր հետ մնացած Դորտմունդի «Բորուսիան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ