19:41  ,  18 մայիսի, 2019

ՖԻԴԵ «Գրան պրի»․ Լեւոն Արոնյանը դուրս մնաց պայքարից

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը չկարողացավ հաղթահարել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու արգելքը Մոսկվայում անցկացվող ՖԻԴԵ «Գրան պրիի» 1/8 եզրափակիչում։ Երկրորդ դասական պարտիան ավարտվեց ոչ ոքի։ Լեւոն Արոնյանը խաղում էր սպիտակներով։

Առաջին պարտիայում հաղթանակ էր տարել Նեպոմնյաշչին, որն էլ շարունակում է պայքարը։ Քառորդ եզրափակիչում նրա մրցակիցը կլինի չինացի Յի Վեյը, որը 1,5։0,5 հաշվով հաղթեց ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյին։

ՖԻԴԵ «Գրան պրիի» ընդհանուր հաշվարկի առաջին եւ երկրորդ տեղ զբաղեցրած շախմատիստներն իրավունք են ստանում մասնակցել աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում