22:22  ,  18 մայիսի, 2019

«Յուվենտուսի» նախագահ․ Ալեգրին ռեժիսոր է եւ դիրիժոր, որը ավարտում է ամեն ինչ, երբ գագաթին է

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին մեկնաբանել է ակումբի եւ թիմի իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի որոշումը համագործակցությունն ավարտելու մասին։

«Կախարդական 5 տարիներ էին Ալեգրիի հետ․ կապվածություն, հարգանք, ընկերություն, միասնություն, ծանր աշխատանք եւ շատ հաղթանակներ։ Մենք 18 ամիս եղել ենք Ալեգրիի եւ Բարցալիի հետ հարեւաններ, գրեթե ամեն օր նախաճաշել ենք նույն սրճարանում։ Մենք համախոհներ էինք կյանքում եւ ֆուտբոլում, տեսնում էինք՝ ինչպես են մեծանում մեր երեխաները։

Հիմա պետք է մտածել եւ ծրագրել «Յուվենտուսի» ավագան։ Երբ թիմը հավաքվի հուլիսին, ամեն ինչ կսկսվի մեկ նպատակով՝ հաղթել Իտալիայում եւ Եվրոպայում։

Ես հավատում եմ մարզական տնօրեն Պավել Նեդվեդին եւ մեր մյուս տնօրեններին, որոնք օպերատին ղեկավարում են ակումբը։ «Այաքսից» կրած պարտությունից հետո ես մտածում էի, որ կշարունակենք աշխատանքը Ալեգրիի հետ նաեւ հաջորդ մրցաշրջանում, բայց նա ռեժիսոր է եւ դիրիժոր։ Խելացի մարդիկ որոշում են ավարտել ամեն ինչ, երբ գագաթին են։

Բիզնես նախագծերում պետք է ճիշտ որոշում ընդունել ճիշտ ժամանակին։ Բայց միայն ժամանակը ցույց կտա՝ ճիշտ էին որոշումները, թե սխալ։

Որոշումները միշտ ընդունում է միայն ակումբը։ «Յուվենտուսն» ունի հարուստ պատմություն, անփոխարինելի մարդ չկա՝ սկսած ինձնից։ Եթե դուք նայեք ակումբի նախագահների, մարզիչների, խաղացողների պատմությունը, դա «Յուվենտուսի» պատմությունն է, ոչ թե առանձին մարդկանց»,- ասել է Անյելին մամուլի ասուլիսում, փոխանցում է Goal.com-ը։

Մասիմիլիանո Ալեգրին 2014-ից է աշխատում «Յուվենտուսում», որի հետ դարձել է Իտալիայի 5-ակի չեմպիոն, 4 անգամ նվաճել երկրի գավաթն ու 2 անգամ դարձել սուպերգավաթակիր: Նա 4 անգամ արժանացել է Իտալիայի լավագույն մարզիչի մրցանակին: Ալեգրին իտալական ֆուտբոլի պատմության առաջին մարզիչն է, որը 4 տարի անընդմեջ դարձել է Իտալիայի չեմպիոն ու գավաթակիր:

Սպասվում է, որ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կգլխավորի «Յուվենտուսը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում