23:47  ,  18 մայիսի, 2019

Էդեն եւ Տորգան Ազարների հայրը դարձել է որդիների գործակալը

Լոնդոնի «Չելսիի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը փոխել է գործակալին։ 28-ամյա ֆուտբոլիստի շահերը կներկայացնի նրա հայրը, որը ստացել է գործակալի արտոնագիր, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Թիերի Ազարը կներկայցնի նաեւ Մյոնխենգլադբախի «Բորուսիայում» հանդես եկող մյուս որդուն՝ 26-ամյա Տորգան Ազարին։

Էդեն Ազարի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչեւ 2020թ․ հունիս։ Նա հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն անգլիական ակումբի հետ եւ սպասվում է, որ ամռանը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ Սպասվում է մոտ 100 միլիոն եվրոյի գործարք, որից որոշակի տոկոս ունի նաեւ գործակալը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում