18:17  ,  18 մայիսի, 2019

Եթե Մխիթարյանը չմեկնի ԵԼ-ի եզրափակիչին, Բաքվում կլինի ֆլեշմոբ

Լոնդոնի «Արսենալի» երկրպագուների Canon Crested խումբը Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպման ժամանակ Բաքվի «Օլիմպիական» ստադիոնում կկազմակերպի Հենրիխ Մխիթարյանի դիմակներով ֆլեշմոբ, եթե անգլիական ակումբի եւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն անվտանգության նկատառումներով չմեկնի Ադրբեջան։  

«Արսենալի» մի քանի հազար երկրպագուներ ստադիոն կգնան Մխիթարյանի պատկերով դիմակներով եւ դրանք կդնեն հանդիպման 7-րդ եւ 77-րդ րոպեներին։ Հիշեցնենք, որ Մխիթարյանն «Արսենալում» հանդես է գալիս 7 համարի խաղաշապիկով։

«Արսենալի» եւ «Չելսիի» մասնակցությամբ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին։ Ադրբեջանական կողմը ՈւԵՖԱ-ին եւ «Արսենալին» երաշխիքներ է տվել, որ հայ ֆուտբոլիստը մուտքի, կեցության եւ անվտանգության հետ կապված որեւէ խնդիր չի ունենա, սակայն բրիտանական մամուլը գրել էր, որ Մխիթարյանի մեկնումը թիմի հետ Բաքու քիչ հավանական է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում