16:58  ,  18 մայիսի, 2019

«Աթլետիկոյում» Գրիզմանի վերջին խաղը հաղթական չէր (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության վերջին տուրում փոխչեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Լեւանտեին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։ Երկրորդ խաղակեսի մեծ մասը հյուրերն անցկացրին 10 ֆուտբոլիստներով։ 51-րդ րոպեին հեռացվեց արգենտինացի հարձակվող Անխել Կոռեան։

«Աթլետիկոյի» կազմում վերջին հանդիպումը Պրիմերայում անցկացրեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, որը հայտարարել է ամռանը ակումբը փոխելու մասին։

«Աթլետիկոն» առաջնությունն ավարտեց 76 միավորով։ «Լեւանտեն» 44 միավորով 14-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր

«Լեւանտե» - «Աթլետիկո»՝ 2։2 (տեսանյութ)

Էրիկ Կաբակո, 6, Ռոխեր Մարտի, 36 – Ռոդրիգո Էրնանդես, 68, Սերխիո Կամելյո, 79

Հեռացում՝ Անխել Կոռեա («Աթլետիկո»), 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով