14:04  ,  18 մայիսի, 2019

Անգլիայի Գավաթ․ «Մանչեսթեր Սիթի» - «Ուոթֆորդ» եզրափակիչ․ Բուքմեյքերների կանխատեսումը

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» եւ «Ուոթֆորդը» մայիսի 18-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կվիճարկեն Անգլիայի գավաթը։

Եզրափակիչ հանդիպման ֆավորիտը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն է։ Բուքմեյքերները «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակի հավանականությունը գնահատում են 1,23 գործակցով։ Հիմնական ժամանակում ոչ ոքիի գործակիցը 6,4 է, «Ուոթֆորդի» հաղթանակինը՝ 11,5։

Այս թիմերի նախորդ վեց հանդիպումերը Պրեմյեր լիգայում ավարտվել են «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակով։

«Մանչեսթեր Սիթի» - «Ուոթֆորդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում