11:22  ,  18 մայիսի, 2019

Հռոմ․ Աշխարհի առաջին ռակետը կիսաեզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ թենիսի Հռոմի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Սերբ թենիսիստը 3 ժամ 4 րոպեում առավելության հասավ արգենտինացի Խուան-Մարտին Դել Պոտրոյի նկատմամբ՝ 4:6, 7:6 (8:6), 6:4։

Նովակ Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի արգենտինացի Դիեգո Շվարցմանը, որը 6։4, 6։2 հաշվով պարտության է մատնել ճապոնացի Կեյ Նիսիկորիին։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալն ու հույն Ստեֆանոս Ցիցիպասը։ Հանդիպումները տեղի կունենան մայիսի 18-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում