00:40  ,  18 մայիսի, 2019

Ալեգրի․ Այս «Յուվենտուսի» ստեղծման համար պահանջվեց 5 տարի, բայց հիմա ամեն ինչ ավարտվում է

Չգիտեմ, թե ով կփոխարինի ինձ, ասել է Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացող իտալացի Մասիմիլիանո Ալեգրին։ Նա վստահ է, որ Իտալիայի չեմպիոնները կգտնեն արժանի փոխարինող։

«Այս «Յուվենտուսի» ստեղծման համար պահանջվեց 5 տարի, բայց հիմա ամեն ինչ ավարտվում է։ Հիմա կգնամ տուն, հետո կհանգստանամ ծովափին։ Հրաշալի սիրո հինգ տարիներ էին։ «Յուվեն» գերազանց ակումբ է, եւ այն կունենա մեծագույն մարզիչ»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Սպասվում է, որ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կգլխավորի «Յուվենտուսը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում